|
Փոխարժեքներ
01 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Այս պահին առկա տեղեկատվությամբ Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 27-ին թուրքամետ ահաբեկչական խմբավորումները Հալեպի շրջանում հարձակում են գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա, որի ընթացքում զինյալներին հաջողվել է գրավել մի շարք գյուղեր և մոտենալ մարզի վարչական կենտրոնին։ Նշվում էր, որ թուրքամետ արմատական խմբավորումները գտնվում են Հալեպ քաղաքից 7-10 կիլոմետր հեռավորության վրա։