|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը մահապատժի է ենթարկել ազգությամբ թուրք հրամանատար Սերդել Էրբաշին` «Թալիբան» շարժման երկու զինյալների սպանության համար. տեղեկացնում է «Թարաֆը»:
Դեռեւս 16 տարի առաջ ծնունդով Քենիայից Սերդել Էրբաշը մեկնել էր Չեչնիա, որտեղ տարաձայնություններ էր ունեցել «Կովկասի էմիրության» հետ եւ, անցնելով Աֆղանստան, անդամագրվել էր «Ալ Քաիդա»-ին, իսկ երկու տարի առաջ դարձել այդ կազմակերպության` Թուրքիայի գծով պատասխանատուն:
Էրբաշը մի քանի օր առաջ «Թալիբանի» երկու ադրբեջանցի անդամների հետ վիճաբանություն է ունեցել` նվիրատվություններից ստացված եկամուտը բաժանել չկարողանալու պատճառով, ինչից հետո իր մարդկանց հրահանգել է սպանել նրանց:
«Թալիբանի» որոշմամբ` Էրբաշին Աֆղանստանում կախաղան են բարձրացրել: