Փոխարժեքներ
29 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ մինչև 2023 թվականն արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրը անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ուներ ՀՀ քաղաքացին, բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը. այն էլ Հայաստանում հաշվառվելուց և ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաև կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանում։
«070 կոդով անձնագրերով արցախիցները հանգիստ աշխատանքի էին անցնում Հայաստանի պետական, հանրային ծառայության ոլորտում, մի բան, որ օրենքով հասանելի էր բացառապես Հայաստանի քաղաքացիներին։
Որոշման համաձայն, բռնի տեղահանված արցախցիներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը վերջին փոփոխություններով երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբեր։
Սրան զուգահեռ, սահմանվել է, որ արցախցիներիը քաղաքացիություն ստանալու համար անհատական կարող են դիմում ներկայացնել և արագացված կամ պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքականություն»,- ասաց նա։
Ըստ Գեղամ Ստեփանյանի, անհերքելի է, որ առնվազն ընկալումների տեսանկյունից արցախցիների շրջանում Հայաստանի քաղաքացիություն ստանալու-չստանալու հարցը ուղիղ կապված է Արցախ վերադարձի հեռանակարի և վերադարձի իրավունքի հետ։
«Մարդկանց հետ ամենօրյա շփումներից եկել եմ եզրակացության, որ հնարավոր վերադարձի իրավունքի կորուստը հիմնական մտահոգություններից մեկն է, որը մինչ այժմ պատշաճ ուշադրության չի արժանացել»,- ասաց նա։
Նա նշեց, որ մասնագետների մեկնաբանմամբ, վերադարձի իրավունքն առկա է անկախ նրանից, թե բռնի տեղահանությունից հետո անձն այլ պետության քաղաքացիություն ստացել է, թե շարունակում է հանդիսանալ փախստական կամ ժամանավոր պաշտպանության տակ գտնվող անձ։
«Այս պարագայում հարց է առաջանում՝ եթե մասնագետները նման կերպ են մեկնաբանում, ապա ո՞րն է արցախցիների մտահոգության պատճառը։ Պատասխանեմ՝ Հայաստանի իշխանությունների կողմից վերադարձի հարցի անտեսումը, ընթացող բանակցություններում այդ հարցի հասցեագրման բացակայությունը, միաժամանակ տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում քաղաքացիության պահանջի ներդրումը, կարծես պարտադրանք, մարդկանց մոտ ձևավորում է մտահոգություն, որ ամեն ինչ արվում է Արցախ վերադարձի հարցը փակելու և ըստ այդմ ձևավորվում է հակադրություն՝ մարդիկ հակվում են կառչելու Արցախի հետ կապված միակ փաստաթղթին՝ 070 ծածկագրով անձնագրին։
Այս հարցերի ճիշտ հասեագրման դեպքում նման խնդիրներ չէին առաջանա»։
Մանրամասն՝ տեսանյութում։