կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-04 08:23
Քաղաքական

ՄԱՊ-ի Ալիկը վատ վիճակում է հայտնվել. «Հրապարակ»

ՄԱՊ-ի Ալիկը վատ վիճակում է հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավոր, ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը վատ վիճակում է հայտնվել, ինչպես իր բիզնեսմեն կոլեգաներից շատերը։ Դոլարով վարկ է վերցրել, գյուղացիներին մթերումների գումարները վճարել եւ հիմա բարձր կուրսով է վճարելու վարկը։

 

«Վատ, շատ վատ ենք։ Եթե մենք ապրանքը վաճառում ենք դրամով, երբ դոլարով ենք վարկերը վերցրել, ո՞նց պիտի լինենք, վատ ենք։ Ես հույս ունեմ, որ էս քանի օրն է տեւում ու կարգավորվելու է, հիմա վաղ է ասել կանխատեսումների մասին, թե ինչ քանակի տույժեր կունենանք»: Ալիկ Պետրոսյանը հավաստիացնում է, թե իրենց արտադրանքը չեն թանկացրել, հակառակը՝ ավանդույթի համաձայն, դեկտեմբերին 15-20 տոկոս ցածր գնով են վաճառում։ Ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ սրռնեղեց. «Շատ դժվար է ոչ թե իմ, ձեր ու բոլորի համար, երբ որ մի երկրում չորս տեսակ վալյուտա է գործում՝ դրամ, ռուբլի, դոլար, եվրո։ Այս սիտուացիաներում պետությունը դիմակայում է, երբ ուժեղ տնտեսություն ունի»»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: