կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-10 15:30
Քաղաքական

ՄԱՊ-ի Ալիկը ազատ կարձակվի գրավի դիմաց

ՄԱՊ-ի Ալիկը ազատ կարձակվի գրավի դիմաց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ «ՄԱՊ-ի Ալիկի» պաշտպան Միհրան Պողոսյանը գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ նախկին պատգամավորը ազատ կարձակվի գրավի դիմաց։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մեր պաշտպանյալ Ալեքսան Մակարի Պետրոսյանին գրավով ազատ արձակելը թույլատրելի ճանաչելու մասին։ Ճիշտ է՝ պաշտպանության կողմը համաձայն չէ նաև այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր, բայց այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս։
Թող մյուս դատավորներն էլ իրենց մեջ հաղթահարեն նախաքննական մարմինների /ՀՔԾ/ ու դատախազության հանդեպ ունեցած վախը, հանձինս նրանց, ովքեր սրանից երկու օր առաջ, նույն պայմաններում նույն մեղադրյալին թողել էին կալանքի տակ, և այսուհետ կայացնեն օբյեկտիվ որոշումներ»,- ըստ Yerkir.am-ի՝ գրում է Պողոսյանը։

Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է  ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Նույն գործով անցնում է նաև նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ում մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: