Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում Արմավիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանը (Մապի Ալիկ) հայտարարեց, որ երկու անգամ եղել է կարկուտից տուժած գյուղերում, առաջին օրը` անգամ կարկուտից մեկ ժամ անց: «Վնասները մարդիկ չեն կարող պատկերացնել, մինչեւ չտեսնեն»,- նշեց պատգամավորը եւ հավելեց, որ Արմավիրի մարզի 43 տուժած գյուղերից 12-ն ընդգրկված են իր ընտրատարածքում:
ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ մեծ մասշտաբի օգնության կարիք կա: Բոլոր վնասները հատուցել պետություն չի կարող, քանի որ վնասները կազմում եմ 65-70 տոկոս, միայն 20 հազար խաղողի այգի է վնասվել: Yerkir.am-ի դիտարկմանը, թե, ի վերջո, գործել են հակակարկտային կայանները, պատգամավորը դրական պատասխան տվեց, բայցեւ հայտարարեց. «Այս հակակարկտային կայանների գործելը-չգործելն այդքան էական չէ, որովհետեւ այդ հակակարկտային կայաններն այդ կարկուտի դեպքում չէին կարող օգնել: Կրակել են, բայց կարկուտն այնքան ուժգին է եղել, որ չի օգնել: Այդ սարքերն այդ տեղի համար թույլ են»:
Նա նաեւ նշեց, որ կան գյուղեր, որոնց բերքը 100 տոկոսով վնասվել է: «Իմ վրա նենց ա ազդել. դա երկրաշարժ էր գյուղատնտեսության մեջ»,- ասաց պատգամավորը:
Նա, իհարկե, արդարացված չի համարում արմավիրցիների կողմից ճանապարհները փակելը եւ կարծում է, որ պետք է սպասել կառավարության որոշմանը, նոր բողոքել կամ չբողոքել: