Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտը մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին ստիպեց խոսել այնքան, որքան չէր խոսել վերջին տարիներին: Սա չէր կարող վրիպել լրագրողների աչքից, եւ այսօր ԱԺ-ում լրագրողները ՄԱՊ-ի Ալիկից հետաքրքրվեցին` արդյո՞ք պետք է կարկուտը գար, որ խոսեր, գործեր:
« Ես խոսում եմ այնտեղ, որտեղ իմ խոսալով կարող եմ օգուտ բերել մեր երկրի տնտեսությանն ու գյուղացուն, այսինքն ձեռքի ամեն մի շարժում չի, որ վարժություն ա: Եթե մարդը կարա ժամերով խոսի, դա չի նշանակում, որ ինքը լավ խոսում ա... Արդյունքն ա կարևոր»,- հայտարարեց պատգամավորը:
Նա նշեց, որ կարկուտից հետո պետք էր կանգնել գյուղացու կողքին: «Խոսքն այս խոսելու մասին է, ոչ թե` ցույց տաս, թե դու լեզու, բերան ունես ու կարաս առավոտից իրկուն ճարտար լեզվով մարդ խաբես»,- ասաց նա:
Նշենք, որ պատգամավորի նախաձեռնությամբ ստեղծվել է Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամ, որն արդեն հավաքվել է շուրջ 36 մլն դրամ: