կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 14:54
Քաղաքական

ՄԱՊ-ի Ալիկը` որդու, ոստիկանապետի ու կրիմինալի մասին

ՄԱՊ-ի Ալիկը` որդու, ոստիկանապետի ու կրիմինալի մասին

Այսօր լրագրողները պարզեցին, որ ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը, ոչ միայն չի լսել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` «արա', դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական» արտահայտությունը, այլ նաեւ չգիտի` «դրա ենթատեքստն ինչ ա` տենց բառացիորեն պատգամավորին ասել գողական»:

 

Ոստիկանապետը նաեւ հայտարարել էր, որ պատգամավորները հարցեր լուծելու համար զանգահարում են փոխոստիկանապետին: Լրագրողները ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցին, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ որդու մասնակցությամբ կատարված միջադեպի հետ կապված զանգ կատարե՞լ է ոստիկանապետին կամ ոստիկանության այլ պաշտոնյայի: Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ որդու մասնակցությամբ ոչ մի դեպք էլ չի կատարվել, որդին ոչ ոքի չի ծեծել, ու ինքն էլ ոչ ոքի չի զանգահարել:

 

«Ես խի՞ պիտի զանգեմ.. Ախր դուք ընենց հարց եք տալիս, կամերաներն էլ միացնում եք, դուք չեք թողնում, որ մարդ մի հատ ընենց օրինակ բերի, որ… Օրինակ՝ մի անգամ մեր լրագրողներից, թե չեմ հիշում ով, մի հատ լավ օրինակ բերեց՝ սովետական զորքերը մտան Բեռլին: Բայց ոչ մեկ չէր ասում, որ ինչի համար մտան Բեռլին: Հիմա դուք էդ հարցն եք տալիս, թողել եք հարցի սկիզբը, գնացել, հասել եք վերջը: Եթե ինչ-որ մի մարդ ինչ-որ մի բան անում ա, պիտի գտնեք, թե ինչի՞ համար ա դա արել, ոչ թե էթաք վերջին կետին, ասեք՝ էս խի՞ ա սենց: Հիմքը գտեք` ինչի՞ համար: Էսօր կարող ա մեկը քու անձի վրա, չնայած իմ տղան չի եղել, էլի, մի բան ասի: Այսինքն՝ սուտն էնքան շատ ա, որ դրանից հետո ինչ ճիշտ ուզում ես ասա, մարդուն մտածելու տեղիք չի տալիս»,-հայտարարեց նա:

 

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` Հայաստանում կրիմինալ չկա: Նա առաջարկում է, որ լուրջ մարդիկ հավաքվեն, վերլուծեն «կրիմինալ», «օլիգարխ», «գործարար» բառերը: «Դուք վերցնում եք` աշխատող մարդուն օլիգարխ եք ասում, չաշխատող մարդուն հանցագործ եք ասում, այսինքն՝ էնքան սև ու սպիտակով եք մարդկանց ներկայացնում, մարդը չի կարում կողմնորոշվի՝ ձեր ներկայացրած որ դաշտում ա ինքը»,- դժգոհեց նա: