Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հավաստիացնում է, որ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ իր կողմից արված հրապարակային և ոչ հրապարակային հայտարարությունները միմյանց չեն հակասում:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ հրապարակավ ասել էր, թե նաիրիտցիների աշխատավարձերն ամբողջությամբ կմարվեն, սակայն «Նաիրիտ»-ում հրահանգ է տրվել` սկսել կրճատումներ, նախարարը պատասխանեց. «Ես ինչ ասում եմ հրապարակային, այն էլ ասում եմ աշխատակիցներին: Կրճատումների մասը խորհուրդի հարց է` ընդհանուր խորհրդի հարց, և այդ հարցով նախարարությունը չի զբաղվում»:
Ինչ վերաբերում է աշխատավարձերի վճարմանը, Երվանդ Զախարյանն ասաց, թե գործարանի աշխատակիցներին արդեն իսկ վճարել են մեկ ամսվա աշխատավարձը, իսկ երկրորդ ամսվա աշխատավարձը խոստացել են վճարել մինչև դեկտեմբերի 15-ը՝ հաշվի առնելով, որ առաջիկայում տոնական օրեր են:
Մեր հարցին` ամբողջությամբ մարվելո՞ւ են աշխատավարձերի պարտքերը, նախարարը պատասխանեց. «Ամբողջությամբ մարում տեղի չի ունենա: Մինչև դեկտեմբերի 10-ը կվճարենք մեկ ամսվա աշխատավարձը»:
Դիտարկմանը, թե հայտարարել էր, որ մինչեւ այս տարվա վերջ ամբողջական մարում է լինելու, արձագանքեց. «Մենք նկատի ունեինք, սպասում էինք, որ մինչև դեկտեմբեր բաժնետոմսերը հանձնված կլինեն կառավարությանը, ու հնարավորություն կունենայինք վճարելու, բայց այսօր այդ հնարավորությունները չունենք»: