|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Երկու տարի առաջ այս օրը ձեր ղեկավարն ասաց Արցախը Հայաստան է և վերջ, երկու տարի անց հայրենիքի այն մասը, որը մենք կոչեցինք Հայաստան, այլևս Հայաստան չէ, մի՞ թե դա պատճառ չէ լրջանալու և թույլ չտալու, որ այնտեղի մարդիկ լքեն և գնան երկիրը: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Եթե մենք ընդունում ենք, որ Արցախը այսօր ապրում է իր պատմության ամենածանր օրերը, եթե ընդունում ենք, որ Արցախը ՀՀ հիմքն է, եթե մենք ընդունում ենք, որ այս խորհրդարանը ունի այս երկրում անելիք, ինչու չենք ընդունում, որ պետք է լինի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:
Հիմա մենք չենք ուզում վերջապես խորհրդարանական վերահսկողություն իրականացնել և հասկանալ Արցախը Ադրբեջանի մաս է, թե չէ նոյեմբերի 9-ի ստորագրության արդյունքում»: