Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած` «Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների, ասորիների և այլ ազգերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչման մասին» որոշման նախագիծը:
Գալուստ Սահակյանի խոսքով` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այդ որոշման վերաբերյալ դրական եզրակացություն չի տվել, ուստի այն կքվեարկեն առանձին:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ որոշման նախագծում բավականին սխալներ կան, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք չեն կարող դեմ քվեարկել, պարզապես խնդրում են նախագծի հեղինակին ետ վերցնել որոշման նախագիծը, փոփոխություններ կատարել և նոր բերել լիագումար նիստ:
«Մեր մոտեցումն այն է, որ միասին ավելի լավ տեքստ մշակենք ու ավելի խորքային քննարկումով հանգենք մեկ ընդունելի տարբերակի, որովհետև եթե դրվեց քվեարկության, Դաշնակցությունն այլ բան չի կարող քվեարկել, քան «կողմ»: Կհորդորեի հեղինակին, որ հանի նախագիծը քվեարկությունից, որպեսզի տարաբնույթ մեկնաբանություններ չլինեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես առաջարկեց ետ վերցնել նախաձեռնությունը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ետ է վերցնում իր նախագիծը: «Ես ետ կվերցնեմ: Խնդրում եմ, բոլորդ տվեք ձեր առաջարկությունները»: