Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:
Ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նախ նշեց, որ իրենց խմբակցության ներսում համաձայնագրի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, և խմբակցության անդամները ազատ են լինելու իրենց քվեարկության մեջ: «Ես այս դեպքում կներկայացնեմ իմ անձնական կարծիքը»,- ասաց նա:
Այդ պահին Զարուհի Փոստանջյանը տեղից ասաց, թե Հակոբյանը իրավունք չունի իր տեսակետը հայտնելու, նա պարտավոր է հայտնել խմբակցության տեսակետը:
«Շնորհակալություն խորհրդի համար, Դուք շատ բարի եք»,- արձագանքեց Ռուբեն Հակոբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց. «Տիկի\'ն Փոստանջյան, բոլորին դիտողություն եք անում` յուրայինին, մյուսին... Մի\' բռնացեք մարդկանց տեսակետի վրա»:
Սակայն Զարուհի Փոստանջյանը շարունակեց տեղից դիտողություններ անել Ռուբեն Հակոբյանին:
«Լավ, հասկացանք… Մի քիչ… Վերջ…»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը դեմ է համաձայնագրին, իսկ Ռուբեն Հակոբյանը՝ կողմ: