Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` «ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:
Ելույթի համար հերթագրվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա խոսեց ոչ թե քննարկվող օրինագծի, այլ հարցի հետ առհասարակ ոչ մի կապ չունեցող քաղաքական թեմայի՝ քաղաքացիական անհնազանդության մասին: Պատգամավորը նախ նշեց, որ ԵՏՄ-ին միանալը չի բխում Հայաստանի շահերից, ԵՏՄ անդամակցությունը տապալում է Հայաստանի տնտեսությունը: Հետո անցավ սահմանադրական բարեփոխումներին: Զարուհի Փոստանջյանն ԱԺ ամբիոնից անհնազանդության կոչ արեց: Նրա խոսքով՝ իշխանություններին դիմակայելու համար չպետք է սպասել հանրաքվեի օրվան, այլ պետք է սկսել քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել:
Գալուստ Սահակյանը փորձեց միջամտել. «Տիկի\'ն Փոստանջյան, մի քիչ էլ նախագծից խոսեք»: ԱԺ նախագահը նաև հորդորեց հանրապետականներին` չսրտնեղել Զարուհի Փոստանջյանի ելույթից` ասելով, որ ԱԺ-ում հումոր էլ է պետք:
Զարուհի Փոստանջյանը շարունակեց կրկնել, որ պետք է դիմել քաղքացիական անհնազանդության, հավաքվել փողոցում, չգնալ տուն, թեկուզ մի քիչ կմրսեն, քաղցած կլինեն, բայց գոնե կկարողանան հեռացնել իշխանություններին:
Դահլիճում ոմանց նյարդերը չդիմացան, Զարուհուն ամոթանք տվեցին:
Պատգամավորին սա զայրացրեց. «Ամոթը ձեզ, որ անդամագրվել եք Հանրապետական կուսակցությանը, ամոթը ձեզ»:
Գալուստ Սահակյանը փորձեց հանգստացնել հունից դուրս եկած Զարուհի Փոստանջյանին` ասելով, որ դեղեր թող խմի, և որ բժիշկները կարող են օգնել ու հանգստացնել պատգամավորին:
«Գոնե մեկ անգամ ողջամիտ ելույթ ունեցեք ու շատ մի տանջվեք, որովհետև միշտ նույն ելույթն եք ունենում: Եթե խորհրդարանը համաձայնի` Ձեր ելույթի ձայնագրությունը կարող են ֆոնոգրամա դնել: Չի կարելի ԱԺ ամբիոնը խղճուկ ելույթներով ապահովել: Թողեցի ելույթ ունենալ, որ ժողովուրդը տեսնի, որ նման մարդկանց չի կարելի ընդունել: Դեղ ընդունեք, տիկի\'ն Փոստանջյան»,- ասաց ԱԺ նախագահը: