Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում, լրագրողների խնդրանքով անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ իշխանության նախաձեռնությամբ կվերանայեն գազային պայմանագրերի ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու հարցը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այդտեղ քմահաճության խնդիր է տեսնում:
«Եթե նույն հանձնաժողովը պիտի ստեղծեն, ինչ որ մենք, ապա ինչո՞ւ չմիացան մեր նախաձեռնության: Ամեն դեպքում` եթե այդ առաջարկը տառացիորեն կրկնի մեր առաջարկությունը, ապա մենք պատրաստ ենք կրկին քննարկել այդ հարցը: Նախ պետք է տեսնենք այդ առաջարկը, որից հետո կարտահայտենք մեր վերաբերմունքը»,- նշեց պատգամավորը:
Հակոբյանը համարում է, որ փրկությունը չորս քաղաքական ուժերի կոնսոլիդացման մեջ է, այնպիսի հարց չեն դնի, որը կարող է տարակարծություն առաջացնել չորս քաղաքական ուժերի միջև: «Իմ կողմից ասեմ՝ մենք պատրաստ ենք լայն կոնսոլիդացիայի՝ նպաստելու ամբողջական իշխանափոխության: Եթե բոլոր ոչ իշխանական ուժերը ցանկանան իշխանափոխություն, բնականաբար, դա կարող է մտնել օրակարգ»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր էէ Զարուհի Փոստանջյանի պատգամավորական մանդատը վտանգի տակ է բացակայության պատճառով ու կախված է ԱԺ նախագահի որոշումից, Հակոբյանը պատասխանեց, որ Զարուհի Փոստանջյանն այն մարդը չէ, որ լինի վտանգի տակ: «Դա աննախադեպ էր, որ վերապատրաստման կամ ուսման պատճառով նա մեկնել է, բայց սպասենք, նա կվերադառնա ու կշարունակի իր պատգամավորական գործունեությունը»,- ասաց նա: