|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով, մեծ ուրախությամբ և ժպիտով նշեց, որ այս պահին հանրապետականները ձախողեցին քվեարկությունը, որովհետև չկարողացան այդքան մարդու կազմակերպել ու դահլիճ հրավիրել:
«Միգուցե լավ է, որ նահանջում են: Այնպես որ` հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկության օրը այստեղ չեն, եթե Դուբայում եք, շարունակեք ձեր հանգիստը, ճիշտ կլինի չգաք»,- հորդորեց նա:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ գազային գործարքը խարդախություն էր, իսկ նախարար Արմեն Մովսիսյանը հանցախմբի վառ ներկայացուցիչն է, որովհետև նրա հայտարարությունները հակասում են թե' իրար, թե' իրականությանը: Նա նշեց նաեւ, որ թեեւ Մաքսային միությունը չարիք է, բայց ինքը շարունակում է լավատես մնալ: