Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ նորածնի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ Արարատի մարզի բնակիչ Մակար Անտոնյանից ստացվել է գրավոր հաղորդում առ այն, որ կինը 2015թ. հունիսին հղիացել է և 2016թ. հունվարի 30-ին տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ նույն օրը ծննդաբերել է, սակայն ծնունդ ընդունող բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր մասնագիտական պարտականություները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը ստացել է գլխի, ողնաշարի փակ, բութ վնասվածք, սուբարախնոիդալ և սուբդուրալ արյունազեղումներ։ Նորածինը տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ, որտեղ հիշյալ վնասվածքների հետևանքով 2016թ. փետրվարի 07-ին մահացել է:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է հիվանդի մահ) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության։
Քրեական գործով նախաքննությունը կշարունակվի ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում։