կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-11 15:45
Հասարակություն

«Կարծում եմ` կա բժիշկների մեղավորությունը». նորածնի մահվան հանգամանքները ճշտվում են

«Կարծում եմ` կա բժիշկների մեղավորությունը». նորածնի մահվան հանգամանքները ճշտվում են

Դեկտեմբերի 11-ին Արտաշատի բժշկական կենտրոնում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի` 24-ամյա Հռիփսիմե Սուքիասյանը աղջիկ է ունեցել, սակայն ծնունդն ընդունող բժշկուհին հայտնել է, որ նորածինը մահացած է ծնվել։

Հռիփսիմեի սկեսուրը` Մարինե Սուքիասյանը, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի հետ կապված արդեն իսկ քրեական գործ է հարուցվել, գործն ընթացքի մեջ է:

«Հետազոտությունների արդյունքներն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության: Գործը քննության փուլում է: Խնդիրն այն է, որ սա հարսիս առաջին հղիությունն է եղել, որի ընթացքում որևէ խնդիր չի եղել: Դժվար է հիմա մեզ համար»,- ասաց տիկին Մարինեն:

Նա նշեց նաև, թե քանի որ հարսը բացվածքներ է ունեցել, մինչ օրս բուժվում է: «Հարսս հաշվառված է եղել նույն հիվանդանոցում: Բժիշկների հետ մինչ օրս էլ կապ կա, հարսս հիմա էլ իրենց մոտ է բուժվում է: Ինչ վերաբերում է երեխային, բժիշկներն ասում են` ամեն ինչ արել են, որ փրկեն նորածնին, բայց, ես, ամեն դեպքում, գտնում եմ, որ նրա մահվան մեջ կա բժիշկների մեղավորությունը»,- կարծիք հայտնեց Մարինե Սուքիասյանը: