կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-12 19:40
Իրավական

Գյումրիում նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գյումրիում նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը:

 2016 թվականի մարտի  12-ին Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Պետրոսյանը հաղորդում է տվել, որ 2016 թվականի մարտի 11-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, կինը «Գյումրու  ծննդատուն» ՓԲԸ-ում «կեսարյան հատումով» ունեցել է արական սեռի երեխա, որից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, և 2016 թվականի մարտի 12-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, նա տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Նույն օրը՝ ժամը 07:00-ի սահմաններում, երեխան մահացել է:

 Հաղորդում ներկայացրած անձը նշել է, որ երեխան մահացել է՝ նրա նկատմամբ «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անբարեխիղճ վերաբերմունքի  հետևանքով:

 Նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

 Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել է հիվանդության պատմագիրը։