Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
7 տարվա շինարարական աշխատանքներից հետո` այսօր, պաշտոնապես բացվեց Հայաստանի անկախացումից հետո կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկը:
Այն նախատեսված է շուրջ 1200 դատապարտյալի համար, որոնցից 1152-ին կտեղավորեն խցերում, իսկ 48-ին` սպասարկման բաժնի դատապարտյալների համար նախատեսված հանրակացարանային մասում:
Այսօր շահագործման հանձնվեցին ՔԿՀ-ի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և շուրջ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը: Տարածքն ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: «Արմավիր» ՔԿՀ-ն ունի ծառայողների 201 հաստիք:
«Արմավիր» ՔԿՀ-ի հագեցման հարցում որոշակի աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ դեսպանատունը՝ տրամադրելով համակարգչային և գրասենյակային տեխնիկա, անվտանգության ապահովման որոշակի սարքեր, ինչպես նաև կազմակերպելով կրթական ծրագրեր անձնակազմի համար:
«Այս նոր, ժամանակակից շենքը այս գործի հեշտ մասն է: Մենք շենքի կառուցման հետ կապված որոշակի աշխատանք ենք իրականացրել: Այստեղ կարևոր է, թե ինչպես են մարդկանց հետ աշխատելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Հիշեցնենք, որ այս փուլում նախատեսված է գերծանրաբեռնված ՔԿՀ-ներից «Արմավիր» տեղափոխել 400 դատապարտյալի:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: