Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Թեթեւ խոսակցություն է եղել, որը ներկայացվել է որպես ծեծկռտուք. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԵԹԿՊ ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը` անդրադառնալով երեկ hayeli.am-ում գրված ինֆորմացիային, թե ծեծկռտուք է տեղի ունեցել Բարսեղյանի եւ ԵԹԿՊ-ի շրջանավարտ, թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի միջեւ:
Բարսեղյանը նշեց, որ ինքը Մարտիրոսյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է:
«Մի թեթեւ զրույց է եղել, որի հետ Մազմանյանն ընդհանրապես կապ չունի: Ոչ մի բան չի եղել, ես իր հետ «Ֆեյսբուք»-ում էլ եմ ընկեր, մենք միասին մի շարք ծրագրերում համագործակցում ենք, այնպես որ` մենք շատ լավ գործընկերներ ենք»,- ասաց նա: