Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-11-11 12:02
Իրավական

Հոգեկան հիվանդը քարով հարվածել է համագյուղացու գլխին

Հոգեկան հիվանդը քարով հարվածել է համագյուղացու գլխին

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Ապարանի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի Մշակույթի տան մոտ տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն այդ վայրում հայտնաբերել է Արագած գյուղի բնակիչ, 59-ամյա Գևորգ Գալստյանի դիակը` գլխի մասում վնասվածքներով. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

 

Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի՝ սպանություն, 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նոյեմբերի 8-ին` ժամը 20.30-ի սահմաններում, Արագած գյուղում Գևորգ Գալստյանը համագյուղացիներից մեկի տան բակում անհիմն վիճաբանել է նույն գյուղ բնակիչ, 33-ամյա Ավետիք Կարապետյանի հետ, որը հոգեկան հիվանդ է: Վեճի ընթացքում Ավետիք Կարապետյանը քարով հարվածել է Գևորգ Գալստյանի գլխին, ինչից էլ վերջինս մահացել է:

 

Կարապետյանը ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: