|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել 1 անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում՝ վարչապետի թույլտվությամբ». Հովիկ Աբրահամյանի հրահանգը շոկի մեջ է գցել հարկայինին: Նրանք տեղյակ չեն եղել, որ նման բան է նախապատրաստվում: Կառավարության նիստին չի մասնակցել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով, ասում են, հնարավոր է առարկություն ունենար: «Նախարարությունը ներկայացրել է Արգամիչի մտերիմ Պավել Սաֆարյանը, հետո էլ մենք առանձնապես 1 անգամից ավել ստուգումներ չէինք էլ անցկացնում»,- ասաց հարկայինի աշխատակիցը` «գտնելով», որ սա փորձ է համեմատաբար անկախ, նախագահին «մերձ» Գ. Խաչատրյանին եւ «օպեր-հարկային» ծառայությունն իր «տակ բերելու»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: