կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-07 09:03
Իրավական

ՃՈ պետ Արմեն Հակոբյանին պաշտոնանկ անելու որոշումը կայացված է. «Ժողովուրդ»

ՃՈ պետ Արմեն Հակոբյանին պաշտոնանկ անելու որոշումը կայացված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումն արդեն կայացրել Է։ Ենթադրվում Է, որ ոստիկանապետի համապատասխան հրամանը առաջիկա օրերին կհրապարակվի։ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում։ Ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե հերքում Է այդ լուրերը։ Սակայն այս պատմության մեջ ուշագրավ Է նաև այն փաստը, որ արդեն երկու օր Է՝ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի հեռախոսն անջատված Է, նրան գործընկերներն Էլ չեն կարողանում գտնել։ «Ժողովուրդ»–ի՝ նրա հետ ուղղակի կապվելու բոլոր փորձերը ևս անցան ապարդյուն»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։