|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ պետքարտուղարության ճեպազրույցի ժամանակ բարձրացվել է Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռին դիտորդների մոտենալու հարցը. հայտնում է ադրբեջանական report.az-ը:
Կառույցի մամուլի քարտուղար Ջեֆ Ռատկեին հարցրել են՝ արդյո՞ք ԱՄՆ-ը որևէ բան անում է` դեպքի վայր դիտորդների մուտքն ապահովելու համար:
Ռատկեն պատասխանել է, որ ԱՄՆ-ը հետևում է իրավիճակին՝ ուղղաթիռի խոցման հետևանքով երեք օդաչուների մարմինների դուրսբերման գործողությանը: Նա նշել է, որ «այս միջադեպը և դրան հաջորդած բռնությունը ևս մեկ անգամ ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար խաղաղ կարգավորում գտնելու անհրաժեշտությունը»: Ռատկեն կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել գործողություններից, որոնք կմեծացնեն լարվածությունը շփման գծում:
«Այժմ մենք, իհարկե, հասկանում ենք, որ ԵԱՀԿ-ի ներկայացուցչի մուտքը դեպքի վայր կարող է արգելվել: Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս լրացուցիչ տեղեկությունների համար իրենց դիմել: Սակայն պարզ է մեկ բան, մենք տեսնում ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը»,- հավելել է նա: