կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-25 09:03
Քաղաքական

Արցախի վարչապետը` ուղղաթիռի անձնակազմի դիակները վերադարձնելու մասին. «Ժողովուրդ»

Արցախի վարչապետը` ուղղաթիռի անձնակազմի դիակները վերադարձնելու մասին. «Ժողովուրդ»

«Շաբաթ օրը Արցախի Պաշտպանական բանակը հատուկ գործողությունների շնորհիվ կարողացավ անկման վայրից տարհանել նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

 

-Պարոն վարչապետ, մտավախություն չունե՞ք, որ միջազգային կառույցները բացասական կարող են արձագանքել այս քայլին, թե՞ համարում եք, որ նրանց տեսակետներն այս դեպքում էական չեն:

-Մենք, որպես զինվորի կյանքը գնահատող և միջազգային սկզբունքները հարգող կողմ, պարտավոր էինք սկզբից փորձել հումանիտար իրավունքով նախատեսված ընթացակարգերով վերցնել մեր օդաչուների մարմինները: Հետո՝ այդ մեթոդի անհաջողության պարագայում, կիրառել հատուկ գործողության տարբերակը: Եթե նույնիսկ միջազգային կառույցների բացասական արձագանքի ռիսկը մեծ լիներ, մենք այդ քայլին պետք է գնայինք:

 

Սակայն, ելնելով նրանց անգամ զգուշավոր արձագանքներից, տողատակերում տեսանելի էր Բաքվի հանդեպ առկա հիասթափությունը, քանի որ իրենց միջնորդական ջանքերի ընթացքում բախվել էին ադրբեջանական ֆաշիստական պատին: Մյուս կողմից՝ ոչ մի կառույց կամ երկիր իրավունք չունի բացասական արձագանքելու հումանիտար նպատակներով իրագործված գործողությանն այդ պայմաններում, մանավանդ որ պատշաճ դատապարտող պատասխաններ չեղան Ադրբեջանի սադրիչ կրակոցին, որով խոցվեց մեր ուղղաթիռը»,-գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։