|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի զոհված 3 անդամների մարմինները չի հաջողվում դուրս բերել:
Թե արդյո՞ք հայկական կողմը դիմել է Կարմիր խաչին` նրանց միջնորդությամբ զոհվածների մարմինները դուրս բերելու խնդրանքով, Yerkir.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին պատասխանեց. «Կարմիր խաչը նորից հաստատում է, որ պատրաստ է իր` անկախ միջնորդի ծառայությունները առաջարկել` ստանալով համապատասխան պաշտոնական հայտերը հակամարտության կողմերից: Մենք հակամարտության կողմերի ղեկավարությունների հետ երկխոսության մեջ ենք: Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական դիմումին, ապա դեռևս չեմ կարող հաստատել կամ հերքել` ստացվե՞լ է, թե՞ ոչ»: