|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մարտական անհաջողություն և կորուստներ կրած Ադրբեջանը դեռ շարունակում է իր ապատեղեկատվական և սեփական ժողովրդի աչքին թոզ փչելու քաղաքականությունը:
Haqqin.az-ը գրում է, թե Ադրբեջանի ՊՆ-ի կողմից ներգրավված մասնագետները հայտարարում են, որ հայկական կողմի պնդումներն այն մասին, որ հատուկ գործողության ժամանակ խոցված ուղղաթիռից դուրս են բերվել օդաչուների մարմինները սուտ են, և այդ կերպ հայկական իշխանությունները միայն փորձում են հանգստացնել սեփական ժողովրդին:
Ինչպես ասում են, սպասենք, թե Ադրբեջանի ղեկավարությունը ե՞րբ մի փոքր ազնվություն կգտնի իր մեջ` զոհված զինծառայողների մասին տեղեկությունը հրապարակելու համար: Իհարկե, նրանք մահացած կլինեն «ավտովթարից, առողջական ինչ-ինչ պատճառներից»: