Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման և դուրս բերման համար դիմել են Կարմիր խաչին
Նոյեմբերի 18-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը` խնդրելով միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված` ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման և դուրս բերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։