Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ամեն տարի աշնանը հայկական զինված ուժերն Արցախում գումարտակային զորավարժություններ են անցկացնում։ Այս տարվա զորավարժություններն ավելի լայնածավալ էին, քան անցյալ տարվանը, բայց, այնուամենայնիվ, արտառոց չէին, երբ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցվեց Մի-24 ուղղաթիռը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռազմական տեղեկատվության Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Նրա խոսքով` տարիներ շարունակ անցկացվող զորավարժությունները ադրբեջանցիների համար նորություն չէին, թեև նախորդ տարիներին ադրբեջանցիները չեն փորձել խոցել հայկական ուղղաթիռներ, դա դեռևս երաշխիք չէր, որ հետագայում չէին փորձի նման ձևով հակամարտության սրման գնալ:
«Կարծում եմ` պետք է ավելի զգոն լինենք: Եթե մինչև այդ հակառակորդը ինչ-որ տիպի սադրանքի չի դիմել, որևէ երաշխիք չկա, որ հետո էլ չի դիմի: Այսինքն` միշտ պիտի զգոն լինենք ու հասկանանք, որ պատերազմը շարունակվում է, և գործ ունենք նենգ ու որևէ պայմանավորվածություն չհարգող թշնամու հետ»,- ասաց Կ. Վրթանեսյանը: