|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«Երեկ ընտանեկան թերթը տարածեց վարչապետի ստորագրած որոշման մասին տեղեկատվություն, հղում անելով e-gov.am կայքին։ Փաստորեն ստացվում է, որ Նիկոլը պատերազմի ժամանակ չեղարկում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նիստին հայկական պատվիրակության գործուղումը։ Սա առավել քան տարօրինակ է։ Ավելին, այսօր նա հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ-ին դիմելը, դրա հաշար ունենալով բավարար հիմքեր ու ապացույցներ, այն է, ՀՀ տարածքի դեմ ագրեսիան, ընդ որում դա, իր սովորության համաձայն, «փաթեթավորելով» ամբոխվարական՝ Հայաստանի «իրական սուվերենության» դրսևորում արտահայտությամբ։