|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը պահանջելու է փոխհատուցում տրամադրել Հարավային Սուդանում զոհված օդաչուների ընտանիքներին: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը ուշադիր հետևելու է ուղղաթիռի կործանման հետաքննության ընթացքին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելությունը սպասարկող ռուսաստանյան Մի-8 ուղղաթիռը խոցվել էր հարավսուդանյան բանակի կողմից: Ուղղաթիռի 4 հոգանոց անձնակազմը զոհվել էր: Ավելի ուշ Հարավային Սուդանի բանակը խոստովանել էր, որ սխալմամբ է կործանել ուղղաթիռը: