Երեկ մեկնարկեց Գագիկ Ծառուկյանի անվան բռնցաքամրտի միջազգային մրցաշարը:
16 երկրների մասնակցությամբ մրցաշարում Հայաստանից հայտավորված է 40 բռնցքամարտիկ:
64 կգ քաշայինների պայքարում միմյանց հետ մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Վոլոդյա Հայրապետյանը և Սերգեյ Ղարիբյանը։ Արդյունքում հաղթեց Հայրապետյանը։
Նույն քաշային կարգում Արթուր Քիրաջյանն առավելության հասավ Ռուզապի Մազեդի (Իրան) նկատմամբ։ Հաջողության հասավ նաև 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը՝ հաղթելով Միշալ Լակրային (Հնդկաստան)։