Փոխարժեքներ
25 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.83 |
EUR | ⚊ | € 425.02 |
RUB | ⚊ | ₽ 4.665 |
GBP | ⚊ | £ 508.05 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Թուրք ֆուտբոլային մեկնաբան Մեհմեդ Դեմիրքոլը ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի դարպասապահ Վոլքան Դեմիրելի մասին ցնցող հայտարարությամբ է հանդես եկել:
Ըստ Eurosport-ի` թուրքական Milliyet թերթի` Վոլքան Դեմիրելի մասին հրապարակած լուրը, թե դարպասապահի համար պատմական որոշում է կայացվել, մեծ արձագանք է գտել: Ըստ հոդվածի` «Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ազգային հավաքականի դռները փակում է դարպասապահի առաջ»:
Նշվում է, որ վերջնական որոշումը կկայացվի ֆեդերացիայի ղեկավարության և հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմի հետ հանդիպումից հետո:
NTV Spor հեռուստաալիքով հեռարձակվող սպորտային ծրագրի ժամանակ դարպասապահի մասին լուրն ընթերցելիս մեկնաբան Դեմիրքոլը հայտնել է, որ Դեմիրելն այսուհետ չի խաղա ազգային հավաքականում, և, ամենայն հավանականությամբ, փորձառու դարպասապահը ներում է խնդրելու: Նրա պնդմամբ` «այսպիսի արդյունավետությամբ ոչ միայն հավաքականի համար երազ կմնա Եվրո 2016 առաջնությունը, այլև հակառակորդների հետ ոչ-ոքի խաղալը»,:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի դարպասապահ Վոլքան Դեմիրելը Եվրո 2016-ի նախընտրական փուլի` Թուրքիա-Ղազախստան հանդիպման նախախաղային վարժանքի ժամանակ լքել էր խաղադաշտը երկրպագուներից մեկի անվայել ժեստի պատճառով: