Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը․
«Բուլգակովի հայտնի վեպում ասվում է, որ մոսկվացիներին փչացրել է բնակարանային հարցը։ Դա շատ բազմաշերտ ձևակերպում է։
Մեր «թավշյա» տղաներին ու աղջիկներին նույնպես փչացրել է բնակարանային հարցը (թեև՝ շատերը մինչև իշխանության գալն արդեն փչացած էին ու տառապում էին «բնակարանային հարցով»)։
Իշխանությունը զավթելուց հետո նիկոլենց ամբողջ թիմը նույն բանն է անում։ Փող է աշխատում։ Ու գրեթե բոլորը նույն ճանապարհն են անցնում՝ ամեն մեկն իր ստացած պաշտոնի, թալանի հնարավորության, ունեցած պարգևավճարի և այլ հնարավորությունների չափով։ Նաև՝ դաստիարակության ու կարդացվածության չափով։
Սրանք նախ իրենց տեսքն ու հագուստը փոխեցին։ Սկսեցին սանրվել կամ փոխել սանրվածը, ներկեցին մազերը, թանկարժեք կոստյում գնեցին, փողկապ կապել սովորեցին։ Հետո անցան ավտոմքենա գնելու գործին։ Դրան հաջորդեց բնակարանի հարցի լուծումը։ Զուգահեռաբար սկսեցին ամուսնանալ, ամուսնացածները՝ սիրուհի կամ սիրեկան պահել։ Այս ամենից ազատ ժամանակ «շարիկովները» սկսեցին քննարկել Էնգելս–Կաուտսկի նամակագրությունը։
Իշխանությունը «թավշյաների» համար կյանքի, լինել–չլինելու խնդիր է։ Իրենք չեն ուզում իշխանությունից հեռանալ ու վերադառնալ նախկին կյանքին։ Քանզի նախկին կյանքում իրենցից շատերը անլվա ու անխնամ էին, չունեին ավտոմեքենա, իսկ բնակարանը, այն էլ՝ մեծ բնակարանը կամ առանձնատունն անիրականանալի երազանք էր։
Հիմա իրենց համար ամեն ինչ կա, բայց այն երկիրը, որ կառավարում են «թավշյա» տղաներն ու աղջիկները, չլինելու եզրին է։ Բայց դա իրենց չի հետաքրքրում։ Իրենք աղքատությունն են հաղթահարում իրենց գրպաններում։ Ու ինչքան էլ արհավիրք ու ողբերգություն են բերել, միևնույն է ինքնակամ չեն հեռանում, քանզի վախի ու ագահության գործոններով պայմանավորված գերմոտիվացված են իշխանությունը պահելու հարցում։ Ու հանուն դրա փնտրում են հովանավորներ, այդ թվում ու առաջին հերթին ի դեմս Թուրքիայի։ Վերջինս նույնպես գերմոտիվացված է Հայաստանում այսպիսի իշխանություն լինելու հարցում։ գերմոտիվացվածների շահերը 100 տոկոսով համընկել են։
«Թավշյա» տղաների ու աղջիկների այդ գերմոտիվացիան պայմանականորեն կարելի է անվանել թրքաբոլշևիկյան։
Թրքաբոլշևիկյան գերմոտիվացիային կարող է հաղթել միայն անձնական ու պետական գոյաբանական խնդրի առաջ կանգնած գերմոտիվացիան․ լինել–չլինելու հարցով գերմոտիվացիան։ Ասել է թե՝ թրքաբոլշևիկյան մահապարտին կարող է հաղթել միայն հայաստանակենտրոն մահապարտը, որն ունի նաև իշխանությունը վերցնելու անհաղթահարելի ցանկություն»։