կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 15:29
Քաղաքական

ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել, քննարկվում է վարչապետի առաջարկը

ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել, քննարկվում է վարչապետի առաջարկը

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր մոտ քննարկման է հրավիրել չորս` ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներին:


Գալուստ Սահակյանի մոտ քննարկվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը: Լրագրողների հետ զրույցում այդ մասին տեղեկացեցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:


Հիշեցնենք, որ, արձագանքելով քառյակի 12 առաջարկները վերանայելու` նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասված է, որ առաջարկվում է յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: