|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է 5-րդ նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի պատրաստվածության աստիճանը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ ժամը՝ 11:00-ին:
Նիստի ընթացքում նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: