|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
2015-ին կսկսվի մի կիսակառույցի շինարարություն, որը կավարտվի 2016-ին: Շենքը կտրամադրվի Կոնդի բնակիչներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Ըստ նրա` նախարարությունը փորձում է ելքեր գտնել` Կոնդի, Ֆիրդուսի և Եկմալյան փողոցների բնակիչներին տներով ապահովելու համար: «2015-ի վերջին էլ Ֆիրդուսիի` 100-ից ավելի բնակիչների տան խնդիրը կլուծենք` փոխհատուցման միջոցով»,- վստահեցրեց նախարարը:
Նա նշեց նաև, որ Գյումրիում նույնպես այս պահին աղետից տուժածները բնակարանների վկայագրեր են ստանում: Ըստ Սարգսյանի` նախատեսվում է 2015-ի վերջին բոլոր հաշվառված տուժածների բնակարանային խնդիրը լուծել: