Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարցրեց Կոնդի բնակիչների համար բնակարաններ կառուցելու մասին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ 2007թ. սկսված ծրագիրն առաջին փուլում ձախողվել էր, որի արդյունքում կառավարությունը 2012թ. ստիպված է եղել նոր միջոցներ փնտրել, որ կարողանա քաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրները լուծել, սակայն առ այսօր խնդիրը լիարժեք լուծում չի ստացել:
Ըստ նախարարի` համապատասխան կառուցապատողները տեղեկացրել են, որ 2017թ. հոկտեմբերին 1860 քառակուսի մետր տարածքով բնակտարածքը շահագործման կհանձնեն, և 70 ընտանիքների գույքը հետ է վերադարձվել:
Երկրորդ շենքը` 1450 քառակուսի մետր տարածքով, հնարավոր է չկառուցվի, որովհետև բնակիչների մեծ մասը հրաժարվում են այդ շենքից` գերադասելով փոխհատուցումը: 310 միլիոն դրամ փոխհատուցում արդեն տրվել է, ևս 100 միլիոն դրամի փոխհատուցում պետք է տրամադրվի: Վարձակալության գումարներ բնակիչները ստանում են: Այսպիսով` բնակիչների մի մասը բնակարան կունենա կառուցվող շենքում, մի մասն էլ կստանա փոխհատուցում: