|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել երկրի տարածքների ազատագրման հարցը։ Այդ մասին Մարգվելաշվիլին ասել է՝ պատասխանելով Լոնդոնում Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում իրեն տված հարցին. հայտնում է georgianpress.ru-ն:
«Մենք խոսում ենք իրական հարցերի մասին, որոնք անհրաժեշտ է լուծել ռուսական կողմի հետ միասին։ Մեր ուղերձն այն է, որ մենք չենք հասկանում՝ ինչո՞ւ է միջուկային գերտերությունն իրականացնում հարևան պետությունների տարածքների շրջափակում, և ինչպես ելք գտնել ստեղծված իրավիճակից»,- նշել է նա։