կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-11 17:24
Քաղաքական

Ինչո՞ւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի շահագործում պոչամբարը. Արծվիկ Մինասյան

Ինչո՞ւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի շահագործում պոչամբարը. Արծվիկ Մինասյան

ԱԺ քառօրյա նիստում, երբ քննարկվում էր «Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին հարցը, ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանին` արդյոք՞ այդ պոչամբարները երբևէ շահագործելու համար կազմվել է նախագիծ, հարց առաջացե՞լ է, թե ինչու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի շահագործում պոչամբարը, որ դրա փոխարեն նոր նախագիծ է մտնում:

«Եթե դա տնտեսապես ձեռնտու է, ապա ոլորտում մասնագիտացած կազմակերպությունը ինչո՞ւ չի անում, այլ նոր կազմակերպություն է գալիս»,- հարցրեց պատգամավորը: Նա հավելեց, որ հանդիպել է այդ նոր կազմակերպության ներկայացուցիչներին, քննարկել է նրանց հետ շատ հարցեր, այդ թվում` ներդրումներ անելու հարցը:

«Ամեն մեկը զբաղվում է իր գործով: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերն անում են այն, ինչ անում են, և այս պահի դրությամբ երևի չեն էլ մտածել փող ներդնել, ի հայտ է եկել մի ընկերություն, որը շահագրգռել է նրանց: Իրենք կարող են այդ պոչամբարներից հետևյալ շահն ունենալ` որ պոչամբարները, որոնք իրենց համար մեծ գլխացավանք են ներկայացնում` բնապահպանական տեսանկյունից, ուրեմն ավելի հարմար կզգան, եթե կամաց-կամաց դատարկվեն այդ պոչամբարները: Երևի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նման բիզնեսով չի զբաղվել և նման ցանկություն չունի»,- ասաց Արեգ Գալստյանը: