Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն նշել ենք, որ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2014-ի` 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը, որը, 2013-ի համեմատ, լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես` 2013-ի առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել էր 37 միլիարդ 800 միլիոն դրամի հարկ, 2014-ին իջել է 4-րդ հորիզոնական, իսկ վճարած հարկն էլ նվազել է մոտավորապես 18 միլիարդ դրամով:
Նույն պատկերն է նաև հանքարդյունաբերության ոլորտում գրանցված «Գեո Պրո մայնինգ» ընկերության դեպքում: Այս ընկերությունը 2013-ին տեղ էր գտել լավագույն տասնյակում` վճարած` 7.2 միլիարդ դրամ հարկով, իսկ 2014-ին դիրքը զիջել է միանգամից 20 հորիզոնականով, վճարած հարկն էլ նվազել է մոտավորապես 3.5 միլիարդ դրամով:
Հիմնական պատճառը հասկանալու համար բերենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը, որը զբաղվում է պղնձի արդյունահանմամբ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալի համաձայն` 2014-ին, 2013թ. համեմատ, արդյունահանվել է մոտավորապես 7 տոկոսով քիչ պղնձի հանքաքար: Այս նվազումը, իհարկե, գումարային է:
Պղնձի հանքաքարի արդյունահանման ծավալը նախորդ տարի ավելացել էր 4.2 տոկոսով: Սա նշանակում է, որ ավելի շատ պղինձ ենք արդյունահանել, բայց վաճառել ենք ավելի էժան գնով: Ասվածը ապացուցելու համար հայացք գցենք նաև պղնձի միջազգային գներին` 2013-2014թթ.: 2013-ին Լոնդոնի բորսայում պղնձի մեկ տոննան վաճառվել է 7000-7500 դոլար սահմանում, իսկ 2014-ին պղնձի մեկ տոննային միջին գինը միջազգային շուկայում կազմել է մոտավորապես 6500 դոլար: Ահա հենց այս գնի նվազմամբ է պայմանավորված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի` ավելի քիչ հարկ վճարելը և իր տեղը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը զիջելը: Վերջինս 2014-ին պետբյուջե է վճարել է 42.8 միլիարդ դրամ հարկը, ինչը 5 միլիարդ դրամով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: