Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հունիսի 27-ից ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի` գովազդների լեզուն բացառապես գրական հայերենն է:
Դեռ 2 ամիս առաջ, երբ օրենքը կիրառության մեջ չէր մտել, ԵՐԿԻՐ-ը հարցրել էր Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանին, թե արդյո՞ք օրենքը տարածվում է նաեւ մինչ այս նկարահանված գովազդների վրա, պարոն Երիցյանը պատասխանել էր, թե` միանշանակորեն:
Եվ իսկապես, կարծես, նկատելի դարձավ, որ գովազդները գրական հայերենով են, սակայն մեր ուրախությունը կարճ տեւեց: Երբ լեզվի տեսչության աշխատակիցները պառկում են քնելու, երեկոյան ժամերին շարունակում է եթեր գնալ. «Կազինո ես խաղում, հը՞ն, այ լոխ» բացառապես գրական հայերենով հնչող գովազդը:
Ավելին, եթեր է ներխուժել նոր գովազդ. ցերեկը, երբ լեզվի տեսչության աշխատակիցները գնում են ընդմիջման, պաղպաղակ գովազդող մի ճղճղան ձայնբացառապես գրական հայերենով ասում է. «Ապե, ապե, ապելսին...»:
Հ. Գ. Հիշեցնում ենք Լեզվի տեսչությանը` գովազդների լեզուն բացառապես գրական հայերենն է: