կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-01 20:30
Մշակույթ

«Լարված աշխատում եմ». Տիգրան Մանսուրյանի ապրիլյան պատերազմի մասին գործ է գրում

«Լարված աշխատում եմ». Տիգրան Մանսուրյանի ապրիլյան պատերազմի մասին գործ է գրում

2016-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել էր, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված ստեղծագործություն է գրում: Մշակույթի նախարար ինքն է մաեստրոյին պատվիրել նման ստեղծագործություն գրել:

Yerkir.am-ի հետ զրույցում Մանսուրյանը նշեց, որ ստեղծագործության վրա շարունակում է աշխատել: Մաեստրոն տեղեկացրեց, որ բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ է աշխատում` Անտաշյանը ստեղծագործության բառերն է գրել:

«Ստեղծագործությունը մեծ երգչախմբի` մանկական երկու երգչախմբերի, սիմֆոնիկ նվագախմբի և մենակատար բարիտոնի համար մի գործ է` 8-10 րոպե տևողությամբ: Հիմա չափազանց լարվածորեն աշխատում եմ այդ գործի վրա, հուսամ` մինչև մարտի 15-ը կվերջացնեմ և այն իր կյանք մտնելու ճանապարհին կհայտնվի, այսինքն` նոտաները պետք է արտագրվեն, փորձեր լինեն»,-ասաց մաեստրոն:

Նա նշեց նաև, որ դեռևս չի որոշել, թե ինչ խորագիր է ունենալու ստեղծագործությունը: