Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` կառավարության նիստից հետո, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանո՞վ էր նպատակահարմար միավորել ԱԻՆ-ը և տարածքային կառավարման նախարարությունը, պատասխանեց. «Եթե մի քիչ խորն ուսումնասիրեն ԱԻՆ-ի գործառույթները, կտեսնեն, որ ԱԻՆ-ը այն նախարարություններից է, որն ունի տարածքային կառավարման մարմիններ, սերտ համագործակցում է համայնքների հետ: Համադրելի են ոչ թե գործառույթները, այլ նրանց մանդատները, և այդ տեսակետից, կարծում եմ, շատ բնական որոշում է կայացվել, և նախարարության խոշորացումը ողջունելի քայլ է»:
Հարցին` իսկ եթե միավորեն կրթության նախարարությունը որևէ այլ նախարարության հետ, ապա որտե՞ղ է իրեն տեսնում, նախարարը պատասխանեց. «Ես կուզեմ լինել Հայաստանի քաղաքական դաշտում` որպես իշխող առաջատար հիմնական ուժի վառ ներկայացուցիչ»: Հարցին` իսկ եթե գա ժամանակ, որ Հանրապետականը չլինի իշխող առաջատար ուժ, պատասխանեց. «Կդարձնենք իշխող և առաջատար»: