Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՕԵԿ-ագրարային համալսարան վեճը քննվում է դատարանում:
Yerkir.am-ի հետ զրույցում ագրարային համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը նշեց, որ իրենք նաև Վարչական դատարան են դիմել, որպեսզի 2008 թվականի` Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումը` տարածքի մի մասը` 262 քառ. մ, հանձնել ագրարային համալսարանին, չեղյալ հայտարարվի:
«Թե նման որոշում ինչպե՞ս են կայացրել, չեմ հասկանում: Բանն այն է, որ քաղաքապետը, չկասեցնելով մեր իրավունքը, տարածքը տվել է նրանց: Բացի քաղաքապետի` ՕԵԿ-ին տված տարածքից, նրանք ևս 190 քառ. մ են վերցրել և այն չարաբաստիկ ցանկապատն են կառուցել, որը մեր ուսանողներն ու դասախոսական կազմը քանդեցին»,- ասաց Էֆենդյանը` կատակելով, թե մինչև Քրիստոսի երկրորդ գալը հարցին կամաց-կամաց լուծում կտրվի:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին: