Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2021թ. մարտի 18-ին ՀՀ-ում Ճապոնիայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտորը ստորագրել էին «Սիսիան քաղաքում գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոնի ստեղծման» դրամաշնորհային շուրջ 70000 ԱՄՆ դոլար արժեքով ծրագիրը: Դեսպանությունը հոգացել է նաև տեխնիկայի եւ գյուղգործիքների ձեռք բերման ծախսերը, մասնավորապես ծրագրի շրջանակներում պետք ձեռք բերվեր տրակտոր:
2023թ. սեպտեմբերին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Սյունիքի մարզպետի մասնակցությամբ բացվել է կենտրոնը: Սակայն խնդիրն այն է, որ բացման արարողության ժամանակ ճապոնացի բարձրաստիճան հյուրերին և մասնակիցներին ներկայացված տրակտորը համալսարանը ժամանակավորապես խնդրել է Սիսիան համայնքի հիմնարկ-ձեռնարկություններից մեկից, իսկ ծրագրի շրջանակներում նախատեսված տրակտորը մինչ օրս ձեռք չի բերվել:
Հարցի պարզաբանման նպատակով Yerkir.am-ը ավելի քան 1 ամիս առաջ դիմել էր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն, սակայն առ այսօր պատասխան չենք ստացել: Այն կհրապարակենք ստանալուն պես: Իսկ թե ինչու չի գնվել տրակտորը կամ գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոնում առանց տրակտոր ինչպես են իրականացվում ուսուցումներ ու վերապատրաստումներ, թերևս գիտեն միայն ագրարային համալսարանում: