|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՕԵԿ-ի և ագրարային համալսարանի միջև կրքերը, կարծես, հանդարտվել են: Yerkir.am-ի տեղեկություններով` վերջին օրերին որևէ միջադեպ չի գրանցվել. ՕԵԿ-ը ժամանակավորապես դադարեցրել է տեղում շինարարություն իրականացնել:
Ագրարային համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմն էլ ուշադիր հետևում են, որպեսզի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը` ժամանակավորապես կասեցնել շինարարությունը, ՕԵԿ-ը պահպանի:
Ի դեպ, առաջիկայում /սեպտեմբերի 9-ին/ կհրապարակվի դատավճիռը: