|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2011 թվականին Ստամբուլում Բեյօղլու շրջանի Երեք խորան եկեղեցու հիմնադրամը դիմել էր Հիմնադրամների ընդհանուր խորհրդին՝ հայկական գերեզմանատան սեփականության իրավունքն վերցնելու պահանջով. տեղեկացնում է «Ակօս»-ը՝ վկայակոչելով թուրքական Vatan թերթը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող, 700 մլն թուրքական լիրա արժողությամբ պատմական հայկական գերեզմանատան սեփականության իրավունքը 80 տարի անց վերադարձվել է Բեյօղլուի Երեք խորան եկեղեցու հիմնադրամին:
«41 հազար 950 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հայկական գերեզմանատունը հանձնվել է հայ համայնքի ամենահարուստ հիմնադրամին».տեղեկացնում է Vatan-ը:
Հիմնադրամի ներկայացուցիչ փաստաբան Սիմոն Չեքեմնը հայտնել է, որ ուրախ է սեփականության վկայականը ստանալու համար: «1830 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերին տրամադրված տարածքն առաջին օրից օգտագործվել է որպես գերեզմանատուն: 1930 թվականին այն հանձնվել է Ստամբուլի քաղաքապետարանին: Չնայած այդ տարիների ընթացքում դրա սեփականության վկայականը հայերի մոտ չի եղել, այնտեղ շարունակել են հուղարկավորություններ իրականացնել»,- ասել է նա: