|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը եւ անվտանգության ծառայությունը 308 քրեական գործ են հարուցել երկրի Կոմունիստական կուսակցության դեմ. տեղեկացնում է УНН-ը:
Կիեւի դատարանը սկսել է ուսումնասիրել հայցը Կոմկուսի գործունեությունն արգելելու վերաբերյալ: Ըստ մեղադրականի՝ կոմունիստները մեղադրվում են այն բանում, որ «աջակցել են Ղրիմի անեքսիային եւ Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ստեղծմանը»: Երկրի արդարադատության փոխնախարար Իգոր Ալեքսեեւը հայտնել է, որ դատարանին ներկայացվել են «անհերքելի ապացույցներ»:
Այսօր՝ ավելի վաղ, Գերագույն ռադայում վերացվել է Կոմկուսի խմբակցությունը, որում եղել է 33 պատգամավոր: «Հուսով եմ՝ կոմունիստական գաղափարախոսությունը երբեք չի լինի մեր հասարակությունում»,- ասել է խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը: