կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-11 12:24
Հասարակություն

Խնդրում են ԱԱԾ-ին` Գեորգի Վանյանի դեմ քրեական գործ հարուցել

Խնդրում են ԱԱԾ-ին` Գեորգի Վանյանի դեմ քրեական գործ հարուցել

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը` «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանի դեմ քրեական գործ հարուցելու և նախաքննություն սկսելու խնդրանքով, քանի որ նա մի քանի տարի շարունակ զբաղվում է ազգադավ գործունեությամբ:

«Տականքներ, որոնք հանուն փողի պատրաստ են ծախել սեփական մորը, ամեն տեղ էլ կան, բայց Վանյանն արդեն անցել է թույլատրվածի բոլոր սահմանները: Ներկայանալով Հայաստանի քաղաքացիական հասարակության անունից` նա արդեն տևական ժամանակ ապահովում է ադրբեջանական հակահայկական քարոզչության հենասյունը Հայաստանում` տարբեր եվրոպական կառույցներում հայտարարելով, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները»,- ասվում է «Չենք լռելու»-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Չենք լռելու»-ի համբերության բաժակը լցրել է նրա վերջին հարցազրույցը ադրբեջանական լրատվամիջոցներին, որում «խաղաղարարը» կոչ է անում Հայաստանի իշխանություններին հրաժարվել ազատագրված տարածքներից: «Բանն այն է, որ նմանատիպ հայտարարությունները հնարավորություն են տալիս ադրբեջանցիներին հղում կատարելու «հայ հասարակական գործչի» կարծիքի վրա և օգտագործելու այն իրենց ապատեղեկատվության մեջ:Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Վանյանը կապ ունի ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»,- ասում են «Չենք լռելու» նախաձեռնության երիտասարդները: